Արարատի մարզում Lexus-ը մխրճվել է մարդատար «Գազելի» մեջ. կա 12 վիրավոր, այդ թվում` երեխաներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 30-ին, ժամը 22:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կամրջի վրա տեղի է ունեցել ավտովթար, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 60-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ 34-ամյա Ա. Վ.) և «ԳԱԶել» մակնիշի (վարորդ 38-ամյա Ս. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ 11-ամյա Ա. Տ.-ն, 11-ամյա Դ. Մ.-ն, 32-ամյա Ա. Մ.-ն, 40-ամյա Ա. Ա.-ն և 35-ամյա Ն. Ա.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ա. Տ.-ն և Դ. Մ.-ն տեղափոխվել են «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Տ.-ի առողջական վիճակը գանահատել են միջին ծանրության, իսկ Դ.Մ.-ինը` բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով տուժել է 12 հոգի, որոնց թվում կան նաև երեխաներ։

Աղբյուրի փոխանցմամբ, «Գազելի» մեջ գտնվող ծնողներից մեկը ասել է. «Ծնողներով, երեխաներով, 2 «Գազելով» մեկնել էինք հանգստանալու Արարատի մարզում՝ «Բարդիներ» կոչվող հանգստյան գոտում: Հետ էինք վերադառնում, մեկ էլ զգացինք, որ մեր ավտոմեքենան ուժեղ հարված ստացավ: Էլ բան չենք հիշում: Մենակ էն, որ «Գազելի» մեջ գտնվողներիս տեղափոխեցին հիվանդանոց»։

http://mamul.am/am/news/128761/%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-lexus-%D5%A8-%D5%B4%D5%AD%D6%80%D5%B3%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80-%C2%AB%D5%A3%D5%A1%D5%A6%D5%A5%D5%AC%D5%AB%C2%BB-%D5%B4%D5%A5%D5%BB-%D5%AF%D5%A1-12-%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A1%D5%B5%D5%A4-%D5%A9%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80

Be the first to comment on "Արարատի մարզում Lexus-ը մխրճվել է մարդատար «Գազելի» մեջ. կա 12 վիրավոր, այդ թվում` երեխաներ"

Leave a comment

Your email address will not be published.

*

ԴԻՏԵԼ