Հայաստանի անտեսված գանձերը. ԵՐԻՑԱՎԱՆՔ

 

Երիցավանքը կառուցվել է 6-11 դդ.-ում: Գտնվում է Կապանի շրջանի Արծվանիկ գյուղից 3 կմ արևելք, բարձր սարահարթի վրա:

Երիցավանք համալիրը հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցի՝ եզակի հորինվածքով հուշարձաններից է: Ըստ XIII-XIV դդ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի` վանքը հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը V դ.: Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, մատուռից, որոնք այժմ կիսավեր վիճակում են: Վանքի Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին միանավ, թաղածածկ դահլիճ է՝ հյուսիսային և հարավային ճակատներին երեք բաց կամարաշարերով: Կառուցված է կիսամշակ բազալտե քարերով: Վանքը հետագայում պաշտպանական նպատակներով շրջափակվել է կրկնակի պարսպապատերով, որոնցից պահպանվել է միայն արևելյան պարսպապատի մի հատվածը:

Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի

http://debate.am/home/details?cp=16156

Be the first to comment on "Հայաստանի անտեսված գանձերը. ԵՐԻՑԱՎԱՆՔ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ