Իտալիայում ժայթքել է Ստրոմբոլի հրաբուխը, կա մեկ զոհ (լուսանկարներ, տեսանյութ)

 

Իտալիայում ժայթքել է Սիցիլիայից դեպի հյուսիս գտնվող Ստրոմբոլի փոքրիկ կղզու համանուն գործող հրաբուխը, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, գրում է ANSA գործակալությունը:

Հաղորդվում է, որ զոհվածը զբոսաշրջիկ է, նա ժայթքման պահին արշավ էր իրականացնում դեպքի լեռան գագաթը: Նրա քաղաքացիությունը դեռևս հայտնի չէ:

Դեպքի ականատեսները պատմել են, որ սկզբում հզոր պայթյուն է լսվել, ապա ծխի հաստ սյուն է արտանետվել, և հրաբխից «քարերի անձրև» է տեղացել:

Խառնարանից արտանետված լավան կղզու որոշ շրջաններում հրդեհներ է առաջացրել: Որոշ զբոսաշրջիկներ խուճապահար Տիրենեյան ծովն են նետվել:

Ներկա պահին կղզում հրշեջները փորձում են մարել հրդեհները: Առափնյա անվտանգության ծառայությունը պատրաստ է տարհանել բոլոր նրանց, ովքեր կցանկանան լքել կղզին:

 

https://www.tert.am/am/news/2019/07/03/stromboli/3040904

Be the first to comment on "Իտալիայում ժայթքել է Ստրոմբոլի հրաբուխը, կա մեկ զոհ (լուսանկարներ, տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ