Իսրայելում աստվածաշնչյան թեմաներով 1600-տարվա հնության խճանկար է հայտնաբերվել

 

Իսրայելի հարավում հնագույն Հուքոկ հրեական գյուղի 5-րդ դարի սինագոգում 1600 տարի առաջվա աստվածաշնչյան խճանկար է հայտնաբերվել, որում Հին կտակարանի երկրորդ՝ Ելից գրքից տեսարաններից մեկն է պատկերված, հաղորդում է Fox News-ը:

Հուքոկ հնավայրում արդեն 9-րդ տարին է՝ պեղումներ են իրականացվում: Առաջին խճանկարներն այստեղ հայտնաբերվել են 2012թ.-ին: 2014-2017թթ. հնագետները Նոյի տապանը, Կարմիր ծովի բաժանվելը, Բաբելոնի աշտարակը, Հովնան մարգարեին և ձկանը պատկերող և մի շարք այլ հետաքրքրական խճանկարներ էին հայտնաբերել:

Հնագետների խոսքով՝ խճանկարների առատությունն ապացուցում է, որ շրջակա բնակավայրերում հրեաների կյանքը 5-րդ դարում՝ քրիստոնեական կրոնի գերիշխանության շրջանում, ծաղկում է ապրել:

«Մեր աշխատանքը լույս է սփռում մի ժամանակաշրջանի վրա, որում հուդայականության վերաբերյալ միակ գրավոր աղբյուրները րաբբիական գրականությունը և վաղ քրիստոնեական գրականության մեջ եղած հղումներն են, հետևաբար հնագիտությունը լրացնում է 4-5-րդ դարերում հուդայականության մասին տեղեկությունները: Այս բացահայտումները ցույց են տալիս, որ այդ կրոնը շարունակել է դինամիկ կերպով գոյատևել Երուսաղեմի երկրորդ տաճարի ավիրումից հետո»,- ասել է պեղումների ղեկավար, ԱՄՆ Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնական Ջոդի Մագնեսը:

Բաբելոնյան աշտարակաշինությունը


Ձուկը կուլ է տալսի հովնանին

 

https://www.tert.am/am/news/2019/07/03/archeology/3040826

Be the first to comment on "Իսրայելում աստվածաշնչյան թեմաներով 1600-տարվա հնության խճանկար է հայտնաբերվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ