Եգիպտական հնադարյան բուրգն առաջին անգամ բացել են զբոսաշրջիկների համար (Տեսանյութ)

 

Եգիպտական Էլ Ֆայում քաղաքում գտնվող 4000-ամյա Լահուն բուրգն առաջին անգամ հանրության համար բացել են: Այնտեղ կարելի է տեսնել միջանցքների ցանց և ստորգետնյա հնադարյան խուց:

 

Բուրգը մաքրելու համար պահանջվել է մոտ մեկ տարի: Ընկած քարերը կրկին վերադարձրել են իրենց սկզբնական վայրեր: Այնտեղ կառուցել են փայտե աստիճաններ:

 

Բուրգի հարևանությամբ տեղադրվել է սարկոֆագ և զարդարված դիմակներ: Ցուցադրված են նաև տարբեր իրեր, որոնք  հայտնաբերվել են պեղումների ժամանակ:

 

https://www.aysor.am/am/news/2019/07/03/Եգիպտական-բուրգ/1582941

Be the first to comment on "Եգիպտական հնադարյան բուրգն առաջին անգամ բացել են զբոսաշրջիկների համար (Տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ