Մի անգամ ֆիզմաթ ֆակուլտետի մի պրոֆեսոր ուսանողներին ողջ կյանքում հիշվող դաս տալու մտադրությամբ գրատախտակին շատ մեծ գրեց 1 թվանշանը և ուսանողներին նայելով` բացատրեց…

 

….000000

Առաջին տեղում պիտի դաստիարակությունը լինի, ապա կրթությունը, այլապես…

 

Մի անգամ ֆիզմաթ ֆակուլտետի մի պրոֆեսոր ուսանողներին ողջ կյանքում հիշվող դաս տալու մտադրությամբ գրատախտակին շատ մեծ գրեց 1 թվանշանը և ուսանողներին նայելով` բացատրեց.
֊Սա ձեր մարդկային լինելն է, կյանքում ամենաանհրաժեշտ հատկանիշը, ապա, 1֊ի կողքը գրելով 0 թվանշանը, ավելացրեց,
֊ իսկ սա ձեր ձեռքբերումներն են, որոնք մարդկային լինելու հետ բարձրացրել են ձեզ 10 անգամ։

 

Եվս մեկ 0֊ն փորձն է, որի հետ մարդը աճում է մինչև 100։ Այսպես պրոֆեսորը 0֊ներ էր ավելացնում` զգուշություն, սեր, հաջողություն։

֊Յուրաքանչյուր ավելացված 0 տասն անգամ բարձրացնում է մարդուն,֊ասաց պրոֆեսորը։

 

Հանկարծ նա ջնջեց 1 թիվը, որ գրված էր ամենասկզբում։
Գրատախտակին մնացին ոչինչ չարժեցող զրոները…
Պրոֆեսորն ասաց.
֊Եթե դուք մարդկային չլինեք, մնացածը ոչինչ չարժե։

 

Be the first to comment on "Մի անգամ ֆիզմաթ ֆակուլտետի մի պրոֆեսոր ուսանողներին ողջ կյանքում հիշվող դաս տալու մտադրությամբ գրատախտակին շատ մեծ գրեց 1 թվանշանը և ուսանողներին նայելով` բացատրեց…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ