Չունենալով ուղիղ ելք դեպի ծով՝ Հայաստանը կարող է սեփական դրոշով նավեր գրանցել և կատարել բեռնափոխադրումներ. Պատգամավորը՝ ծովային օրենսդրության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չունենալով ուղիղ ելք դեպի ծով՝ Հայաստանը, այնուամենայնիվ, կարող է սեփական դրոշով նավեր գրանցել և կատարել բեռնափոխադրումներ:
Նման հնարավորության մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը:
Պատգամավորը ծովային օրենսդրություն է մշակել, որի վերջնական տարբերակն այս պահին գտնվում է ԱԺ իրավական հարցերով փորձագետների մոտ՝ փաստաթղթին իրավական տեսք տալու և աշնանը շրջանառության մեջ դնելու համար:

Ըստ նրա՝ նման օրենսդրություն մշակելու գաղափարն առաջացել է նախորդ տարի,

երբ աշխատում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնում և ուսումնասիրում էր ՀՀ-ի համար Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցը:

«ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիայով աշխարհի 44 երկիր, որոնք չունեն ուղիղ ելք դեպի ծով, իրենց վերապահված է իրավունք, որպեսզի իրենք նույնպես ունենան ծովային օրենսդրություն և մասնակցեն ծովային առևտրին: Բացի այդ, Ռուսաստանից գործարարներ, որոնք զբաղվում են ծովային փոխադրումներով, նույնպես հետաքրքրված են Հայաստանի մասնակցությամբ, քանի որ բավականին լավ տեսլական կա»,-  նշեց Ա. Փամբուխչյանը:
Նրա խոսքերով՝ ծովային օրենսդրությունը պետությանը կտա այլընտրանքային ճանապարհից օգտվելու և տնտեսական աշխուժություն գրանցելու իրական հնարավորություն:

Պատգամավորը բերեց Մոնղոլիայի և Մոլոդովայի օրինակները, որոնք ևս չունենալով ուղիղ ելք դեպի ծով, այսօր իրենց դրոշով գրանցված

հարյուրավոր նավերով կատարում են բեռնափոխադրումներ:

«Ծովային օրենսդրությունը մշակելուց հետո, պետք է գործընթաց սկսենք, որպեսզի Հայաստանը դառնա լիարժեք անդամ և ունենա դրոշ կրելու իրավունք: Պարտադիր չէ, որպեսզի Հայաստանն ունենա սեփական նավը. այլ երկրների գործարար քաղաքացիներ կարող են պետբյուջե կատարվող որոշակի վճարի դիմաց իրենց նավերը գրանցել Հայաստանի դրոշի տակ և կատարել ծովային փոխադրումներ»,- ընդգծեց Ա. Փամբուխչյանը՝ հավելելով, որ  նախաձեռնությամբ հետաքրքրված են նաև այնպիսի երկրներիc գործարարներ, որոնք ակնկալում են ԵԱՏՄ շուկա մուտք գործել Հայաստանի միջոցով:

http://m.nt.am/am/news/269861/

Be the first to comment on "Չունենալով ուղիղ ելք դեպի ծով՝ Հայաստանը կարող է սեփական դրոշով նավեր գրանցել և կատարել բեռնափոխադրումներ. Պատգամավորը՝ ծովային օրենսդրության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ