Բրավո. հայ մարզիկները փայլուն ելույթ են ունեցել կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթին»

 

Երեկ՝ հուլիսի 2-ին, Բուլղարիայում՝ Վարնայում, կայացավ Կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթ»-ը:

 

Գավաթին մասնակցել է նաև շիհան Անդրանիկ Հակոբյանի ղեկավարած Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ գրանցելով հետևյալ հաջողությունները. 1-ին տեղ`Համլետ Թարվերդյան, 2-րդ տեղ`Վահագն Հակոբյան և Դավիթ Կարապետյան, 3-րդ տեղ` Լիլիաննա Կարապետյան և Անժելա Զալինյան:

 

Վահագն Հակոբյանն արժանացավ ևս մեկ մրցանակի՝ տղաների մեջ գրանցած «Լավագույն տեխնիկայի» համար:

Աղջիկների մեջ «Լավագույն տեխնիկայի» համար նախատեսված մրցանակին արժանացավ Լիլիաննա Կարապետյանը:

http://newsarmenia.am/am/news/sport/-bravo-hay-marziknery-paylun-eluyt-en-unecel-/

Be the first to comment on "Բրավո. հայ մարզիկները փայլուն ելույթ են ունեցել կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթին»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ