Մակրոնը հաստատել է՝ Բաքվին չի վաճառվի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. ԱԳՆ խոսնակ․ Factor.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը Հայաստանը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Այսօր՝ հուլիսի 3-ին հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին մամուլի հրապարակումների մասին հարցին:
Նա հավելեց, որ ռազմարդյունաբերական

ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը նույնպես մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է:
«Դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում»,- ասաց Աննա Նաղդալյանը:
Մանրամասները՝  Factor.am— ի տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=nzQO_oUNHTY

Be the first to comment on "Մակրոնը հաստատել է՝ Բաքվին չի վաճառվի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. ԱԳՆ խոսնակ․ Factor.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ