Վարկով ապրող նախարարը. Հակոբ Արշակյանը հիպոթեքով է ցանկանում բնակարան գնել

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը անցած տարեվերջին դիմել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շահառու դառնալու համար։

Ուշագրավ է, որ Արշակյանը երկու բնակարան արդեն իսկ հայտարարագրել է և, փաստորեն, ևս մեկը ցանկանում է գնել, այն էլ՝ մատչելի պայմաններով։

Ինչևէ, հարկ է նկատել, որ այս կառավարության անդամները էականորեն տարբերվում են նախկիններից։ Վերջինները երբեք բնակարան չէին գնի հիպոթեքով, այն էլ՝ սոցիալական տարբեր ծրագրերով, այլ ամենաշքեղ բնակարանը կգնեին պետության միջոցներով կամ կխլեին ինչ-որ մեկից։

Նշենք, որ Արշակյանն ամուսնացած է, ունի 3 դուստր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

https://www.tert.am/am/news/2019/07/03/zhamanak/3040165

Be the first to comment on "Վարկով ապրող նախարարը. Հակոբ Արշակյանը հիպոթեքով է ցանկանում բնակարան գնել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ