Աշոցքում և Ծաղկահովիտում ջերմաստիճանն իջել է մինչև 0 աստիճան. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան հուլիս 2019»:

 

Ավելի վաղ Սուրենյանը նաև տեղեկացրել է, որ այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակալիմայական պայամանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թեղնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։ Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս:

https://www.armdaily.am/?p=55008&l=am

Be the first to comment on "Աշոցքում և Ծաղկահովիտում ջերմաստիճանն իջել է մինչև 0 աստիճան. Գագիկ Սուրենյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ