Հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել

 

Մոսկվայում հիսունյոթամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար մեղադրվող երեք դուստրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիա Խաչատուրյանը, հոգեբանորեն անմեղսունակ է ճանաչվել:

Ինչպես հայտնում է life.ru-ն, դա նշանակում է, որ Մարիա Խաչատուրյանին դատելու են ավագ քույրերից՝ Անգելինայից և Քրիստինայից առանձին: Սակայն մինչ այդ դեռահասին պետք է բուժեն: Չի բացառվում, որ բուժումը կարող է հարկադիր լինել:

Հունիսին ՌԴ Քննչական կոմիտեն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր ներկայացրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

 

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին աղջիկների առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ նրանք ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:

Անցած տարվա հուլիսի 27-ի երեկոյան քույրերը մտել են հոր սենյակ և, տեսնելով, որ նա քնած է, սկսել են մուրճով ու դանակով հարվածներ հասցնել պարանոցի, գլխի, ինչպես նաև սրտի հատվածներում: Մյուս քույրը ցողացիր սարքով հատուկ նյութ է ցանել հոր աչքերին, որպեսզի նա կորցնի կողմնորոշումը:

 

Ցուցմունքների ընթացքում նրանք խոստովանել են, որ հորը սպանելուց հետո իրենց միտումնավոր վնասվածքներ են հասցրել, որպեսզի առաջ քաշեն ինքնապաշտպանության վարկածը: Նաև ցանկացել են պատմել, թե իբր հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իսկ իրենք էլ պատահաբար սպանել են նրան կռվի ժամանակ:

https://www.tert.am/am/news/2019/07/01/sisters/3038936

Be the first to comment on "Հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ