Հյուսիսային Կիպրոսում անհայտ օբյեկտ է ընկել, որի հետևանքով պայթյուն է որոտացել. դրա վրա առկա է ռուսերեն գրություն (լուսանկարներ, տեսանյութ)

 

Լույս հուլիսի 1-ին անհայտ օբյեկտի ընկնելու հետևանքով ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային Կիպրոսում, հաղորդում է korrespondent.net-ը՝ իրազեկ աղբյուրների հղումով:

 

Պայթյունը տեղի է ունեցել Կիպրոսի գրավյալ շրջանում՝ Պենտադակտիլոսում։ Պայթյունի հետևանքով վիրավորներ չկան: Ականատեսների խոսքով՝ երկնքում լուսարձակում են նկատել, որին հաջորդել են երեք պայթյունները:

Դեպքի վայրում ունեցած ելույթի ժամանակ միայն Թուրքիայի կողմից ճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ղեկավար Մուստաֆա Աքընջին հայտնել է, որ պայթյունը որոտացել է ռազմական օբյեկտի, անօդաչու թռչող սարքի կամ հրթիռի ընկնելու հետևանքով:

 

Աքընջին ենթադրել է, որ օբյեկտի կործանման պատճառ են դարձել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները: Նա նաև չի բացառել, որ օբյեկտը ռուսական արտադրության է:

Կիպրոսի ոստիկանությունը դեռևս պարզում է պայթյունի պատճառները: Տարածքի բնակիչները հայտնում են, որ պայթյունը որոտացել է ուղղաթիռի, ինքնաթիռի կամ զինամթերքի պայթելու հետևանքով:

 

Թուրք լրագրող Հուսեյն Էքմեքչին իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից: Նա պնդում է, որ բեկորների վրա ռուսերեն գրություններ կան։ Նրա կարծիքով՝ հավանական է, որ Սիրիան ակտիվացրել է իր ՀՕՊ համակարգերը՝ ի պատասխան Իսրայելի հարվածի, և հնարավոր է, որ Կիպրոսում ընկածը C-125-ի հրթիռ է:

 

https://www.tert.am/am/news/2019/07/01/Cyprus/3038714

Be the first to comment on "Հյուսիսային Կիպրոսում անհայտ օբյեկտ է ընկել, որի հետևանքով պայթյուն է որոտացել. դրա վրա առկա է ռուսերեն գրություն (լուսանկարներ, տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ