Արտակարգ դեպք Երևանում. 19-ամյա զինվորն արձակուրդից հետո հրաժարվում է վերադառնալ զորամաս.

 

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն:

 

Այսօր լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա:

 

Աղբյուրի տեղեկություններով` զինվորի հարազատներն ահազանգել են իրավապահ մարմիններին, որոնց կանչով էլ ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական կեենտրոնի խումբը:

 

Հոգեբանի կատարած աշխատանքի արդյունքում զինվորը համաձայնվել է չդիմել ծայրահեղ քայլի, որից հետո նրան տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներրը, որոնց ուղեկցությամբ զինվորին տեղափոխել են Կանազի հոսպիտալ:

 

Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ռազմական ոստիկանությունն էլ ուսումնասիրում է խնդիրը՝ պարզելու ողջ իրականությունը, և արդյոք զինվորը զորամասում ճնշումների է ենթարկվել, թե՝ ոչ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

https://www.tert.am/am/news/2019/07/01/shamshyan2/3038434

Be the first to comment on "Արտակարգ դեպք Երևանում. 19-ամյա զինվորն արձակուրդից հետո հրաժարվում է վերադառնալ զորամաս."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ