ԱՄՆ-ում 2-ամյա փոքրիկը թանկարժեք գնում է կատարել Amazon-ից` մայրիկի հեռախոսով պատահաբար խաղալիս

 

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի բնակչուհիներից մեկը բոլոր մայրիկներին խորհուրդ է տվել փակ պահել իրենց սմարթֆոններում Amazon-ի հաշիվները, երբ իր 2-ամյա աղջիկը վերջերս գնում է կատարել հավելվածի միջոցով:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, փոքրիկն ընդամենը մեկ կոճակ սեղմելով թանկարժեք բազմոց է գնել: Իզաբելա ՄքՆեյլը նշել է, որ վերջերս սմարթֆոնով ուսումնասիրել է Amazon-ի միջոցով վաճառվող բազմոցները և, հավանաբար, պատշաճ կերպով չի փակել հավելվածը` հեռախոսը դստեր ձեռքը տալուց առաջ: Գնման մասին իրենք ոչինչ չեն իմացել մինչև առաքման պահը:

«Ես այնպես էի ապշել, մտածում էի, գուցե, քնած ժամանակ եմ պատվեր կատարել»,- խոստովանել է ամերիկուհին:

Պարզվում է, որ 2-ամյա Ռայնան հեռախոսով խաղ խաղալու փոխարեն բացել է հավելվածն ու սեղմել «Buy Now» («Գնել հիմա») ստեղնի վրա: Ամերիկուհին փորձել է չեղարկել պատվերը, սակայն իրեն ասել են, որ արդեն ուշ է:

Եթե նա վերադարձներ գնված ապրանքը, ստիպված կլիներ 79 դոլար տուգանք վճարել, ինչպես նաև 100 դոլար՝ առաքման համար: Այժմ նա փորձում է բազմոցը վաճառել առցանց տարբերակով:

https://www.tert.am/am/news/2019/06/30/amazon-baby-smart/3038314

Be the first to comment on "ԱՄՆ-ում 2-ամյա փոքրիկը թանկարժեք գնում է կատարել Amazon-ից` մայրիկի հեռախոսով պատահաբար խաղալիս"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ