Վահագն Դավթյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

 

Բելառուսում այսօր ավարտվում են Եվրոպական երկրորդ խաղերը։

 

Սպորտային մարմնամարզությունում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Հայ մարզիկը օղակներ վարժությունում գրանցել է 14․766 արդյունքը՝ նվաճելով պատվո հարթակի 2-րդ աստիճանը։Դավթյանը միայն զիջել է իտալացի Մարկո Լոդադիոյին (14.800): Բրոնզե մեդալ նվաճեց Ուկրաինան ներկայացնող Իգոր Ռադինովը (14.733):

 

Այս պահին հենացատկում մրցում է մեր մյուս պատվիրակ Արթուր Դավթյանը։ Վերջինս ազատ վարժություններում չկարողացավ պայքարել մրցանակային տեղերի համար։

https://www.vnews.am/vahagn-davtyany-evropakan-khakheri-poghchempion/

Be the first to comment on "Վահագն Դավթյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ