Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար. Մինսկ-2019

 

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարելու է Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչման համար։

 

Մինսկում (Բելառուս) ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։ Հունիսի 30-ին կայանաիք եզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանի մրցակիցը լինելու է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկը։

 

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 2-1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին, իսկ 1/4 եզրափակչում Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոնը 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլի նկատմամբ։

 

Այսօր գորգ է դուրս եկել նաև Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), որը մեկնարկում պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ժան Բելենյուկին, սակայն վերջինիս՝ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն է ստացել։

 

Հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարը սկսել են երեկ։ Հայաստանի ներկայացուցիչներից Կարապետ Չալյանը (77 կգ) հաղթական գոտեմարտերից հետո այսօր կպայքարի ոսկե մեդալի համար, Կարեն Ասլանյանը (67 կգ) գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար, իսկ Արմեն Մելիքյանը (60 կգ) պարտվել է մեկնարկում։

Աղբյուր  ArmSport.am

Be the first to comment on "Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար. Մինսկ-2019"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ