Toyota ընկերության հիմնադիր Սակիտի Տոյոդան մշտապես օգտվել է «հինգ ինչուների» կանոնից

 

Այսօր EnterTrain-ը որոշել է իր ընթերցողներին մի հետաքրքիր պատմություն ներկայացնել Toyota ընկերության հիմնադիր Սակիտի Տոյոդայի մասին։ Ոչ ստանդարտ մտածողության մարդ լինելով՝ նա իր համար ստեղծել էր «հինգ ինչուների» կանոնը, որի էությունը շատ հասարակ է. դուք առաջին «ինչու»–ն եք հարցնում, պատասխանում եք դրան և, հետևելով պատասխանին, հաջորդ ինչու–ն եք հարցնում և այդպես 5 անգամ։ Այս կանոնն այսպես է աշխատում (մուշտակի օրինակի վրա).

Հարցնում ես քեզ. Ինչո՞ւ եմ ես մուշտակ ուզում։ Սա առաջին «ինչու»–ն է։

Պատասխանում ես. Որովհետև ուզում եմ բոլորին զարմացնել։

Երկրորդ «ինչու»–ն. Ինչո՞ւ ես ուզում զարմացնել։

Պատասխան. Որպեսզի ինձ վրա ուշադրություն դարձնեն։

Երրորդ «ինչու»–ն. Ինչի՞դ է պետք, որ քեզ վրա ուշադրություն դարձնեն։

Պատասխան. Որովհետև ինձ անվստահ եմ զգում։

Չորրորդ «ինչու»–ն. ինչո՞ւ ես քեզ անվստահ զգում։

Պատասխան. Որովհետև ոչ մի կերպ չեմ կարողանում դրսևորել ինձ կյանքում, որովհետև դոփում եմ նույն տեղում։

Հինգերորդ «ինչու»–ն. ինչո՞ւ չես կարողանում դրսևորվել։

Պատասխան. Որովհետև զբաղվում եմ նրանով, ինչն ինձ դուր չի գալիս։ Դե ասա հիմա, ի՞նչ կապ ուներ այստեղ մուշտակը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

 

Be the first to comment on "Toyota ընկերության հիմնադիր Սակիտի Տոյոդան մշտապես օգտվել է «հինգ ինչուների» կանոնից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ