Չեմպիոնի տիտղոսով վերադարձած լոռեցի փրկարարը պարգեւատրվել է «Անվեհեր փրկարար» մեդալով

Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը 2019 թ. մայիսի 13-22-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած փաուերլիֆթինգ սպորտաձևի աշխարհի առաջնությունում պատվավոր առաջին տեղը գրավելու կապակցությամբ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի, փ/ծ շարքային Զորիկ Պողոսյանին պարգևատրել է «Անվեհեր փրկարար» մեդալով:

 

Զորիկ Պողոսյանի մարզիչ, ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը շնորհակալագրեր հանձնեց ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանին և ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանին` նշելով, որ ֆեդերացիան կանի առավելագույնը` ուժերի ներածի չափով ԱԻ նախարարությանը աջակցելու համար:

 

Նորընծա չեմպիոն Զ. Պողոսյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարարին` նշելով, որ իր ցանկությունն է հայ երիտասարդների համար դառնալ ուժի, մարդասիրության, կամքի, աշխատասիրության և անվեհեր փրկարարի օրինակ:

 

https://armtimes.com/hy/article/165067

Be the first to comment on "Չեմպիոնի տիտղոսով վերադարձած լոռեցի փրկարարը պարգեւատրվել է «Անվեհեր փրկարար» մեդալով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ