Իրաքում հայտնաբերվել է Միթանի կայսրության 3400-ամյա առեղծվածային դղյակը (ֆոտո)

 

Գերմանացի եւ քուրդ հնագետները հայտնաբերել են 3400-ամյա դղյակ, որը պատկանել է Միթանի առեղծվածային կայսրությանը, հայտարարել է Թյուբինգենի Համալսարանը:

Այդ բացահայտումը հնարավոր էր դարձել երաշտի շնորհիվ, որը զգալիորեն նվազեցրել էր Մոսուլա ջրամբարում ջրի մակարդակը, հաղորդում է DW-ը:

 

«Գտածոն  տարածաշրջանում կարեւորագույն հնագիտական բացահայտումներից մեկն է վերջին տասնամյակների ընթացքում եւ ցույց է տալիս գերմանա-քրդական համագործակցության հաջողությունը»,-ասել է քուրդ հնագետ Հասան Ահմեդ Քասիմը:

 

«Միթանի կայսրությունը Հին Մերձավոր Արեւելքում ամենաքիչ հետազոտված կայսրություններից է»,-ասում է հնագետ Իվան Փոլզը: «Անգամ Միթանիի մայրաքաղաքը հայտնի չէ»:

Be the first to comment on "Իրաքում հայտնաբերվել է Միթանի կայսրության 3400-ամյա առեղծվածային դղյակը (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ