Կրակոցներ Երևանում. 4 հոգի հոսպիտալացվել է. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

 

Ըստ լուրերի նրանք հիվանդանոց են տեղափոխվել Դավիթաշենի 4-րդ փողոցից:

ԵՐԵՎԱՆ, 29 հունիս — Sputnik. Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել են 4 երիտասարդ:

Նրանց մարմնի տարբեր մասերին վնասվածքներ են եղել: Երկուսը այս պահին վիրահատվում են. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:

 

Ըստ լուրերի նրանք հիվանդանոց են տեղափոխվել Դավիթաշենի 4-րդ փողոցից, որտեղ մի խումբ անձանց մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է տեղի ունեցել:

Այդ ընթացքում էլ հնչել են կրակոցներ:

  • Լուսանկարներ դեպքի վայրից
  • Լուսանկարներ դեպքի վայրից
  • Լուսանկարներ դեպքի վայրից
  • Լուսանկարներ դեպքի վայրից
Լուսանկարներ դեպքի վայրից

Այս պահին դեպքի վայրում իրենց գործողություններն են իրականացնում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները:

Այլ մանրամասներ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք:

 

Ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը: Դեպքի վայում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մի կաթիլ մեղրի պատմություն է: Հարևաններով իրար են տվել ու եթե ոստիկանները օպերատիվ չժամանեին, բանը բանից կանցներ»:

 

https://m.armeniasputnik.am/incidents/20190629/19384822/photos-krakocner-yerevanum-4-hogi-hospitalacvel-en.html

Be the first to comment on "Կրակոցներ Երևանում. 4 հոգի հոսպիտալացվել է. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ