Ամերիկուհին 1 մլն դոլար է շահել վաճառականի խորհրդի շնորհիվ

 

Ամերիկյան Միչիգան նահանգի բնակչուհի Դոն Զենդթը վիճակախաղով մեկ մլն դոլար է շահել լցակայանի աշխատակցի խորհրդի շնորհիվ:

 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, Դոնի խոսքով՝ վիճակախաղի տոմսեր գնել իրեն խորհուրդ է տվել լցակայանում աշխատող վաճառողը:

 

Տաս տոմս գնելով՝ նա, քիչ էր մնում, մոռանար դրանք կրպակում, սակայն նույն աշխատակիցը հիշեցրել է իրեն տոմսերի մասին: Մի քանի օր անց ամերիկուհին տեղեկացել է, որ միլիոն դոլարի շահողն է դարձել:

 

60-ամյա կինը խոստովանել է, որ սկզբում չէր հավատում իր հաջողությանը: Վերջինս նշել է, որ աշխատանքից հեռանալու մտադրություն դեռևս չունի: Այժմ նա նախատեսում է տան վերանորոգմամբ զբաղվել:

 

https://www.tert.am/am/news/2019/06/28/lottery/3037530

Be the first to comment on "Ամերիկուհին 1 մլն դոլար է շահել վաճառականի խորհրդի շնորհիվ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ