Հեղեղված փողոցներ, ջրալցված մեքենաներ ու ցեխաջրի ալիքներ. Գյումրին՝ անձրեւից հետո (լուսանկարներ, տեսանյութ)

 

Գյումրիում ժամեր առաջ տեղացած հորդառատ անձրեւից հետո քաղաքը կրկին ջրասույզ է եղել: Ամբողջական թաղամասեր կան, որոնց բնակիչները դուրս ու ներս անելու հնարավորությունից ուղղակիորեն զրկված են: Մասնավորապես Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում անգամ մեքենայով հնարավոր չէ «ափից-ափ» անցնել:

 

 

 

 

 

Ըստ փողոցի բնակիչների, յուրաքանչյուր անձրեւից հետո իրենք նման վիճակում են հայտնվում, քանի որ փողոցը ջրահեռացման համակարգերի հետ կապված անլուծելի խնդիրներ ունի: Միայն  թե նման խնդիր ոչ միայն Տրդատ Ճարտարապետ փողոցն, այլ ամբողջ Գյումրին ունի: Քաղաքը ջրահեռացման նորմալ համակարգից զրկված է:

https://armtimes.com/hy/article/165058

Be the first to comment on "Հեղեղված փողոցներ, ջրալցված մեքենաներ ու ցեխաջրի ալիքներ. Գյումրին՝ անձրեւից հետո (լուսանկարներ, տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ