Սուրիկ Խաչատրյանի Երևանի հսկայական տունը, որը մինչև այս պահը ինքնակամ շինություն էր, գրանցվել է 2 օր առաջ․ Սարհատ Պետրոսյան

 

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հսկայական տուն է կառուցել Երևանի ուղղակի հայացքի ներքո՝ առանց այդ իրավունքի, ի՞նչ է արվելու այդ դեպքում․ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը Անշարժ գույքի պետական կադաստրի ղեկավար Սարհատ Պետրոսյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

 

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ Կադաստրի կոմիտեն պարտավոր է համայնքին տալ տեղեկատվություն և օրինակ՝ ինքն իր ողջ պաշտոնավորման ընթացքում չի դիմացել գայթակղությանը և արտահայտվել է նախկին պաշտոնյաների ունեցվածքի մասին, այդ թվում՝ հենց Սուրիկ Խաչատրյանին պատկանող գույքի մասին։

 

Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ գույքը գրանցվել է երկու օր առաջ միայն։ «Մինչև այս պահը ինքնակամ շինություն էր համարվում՝ համապատասխան վճարումներ կատարելով Երևան քաղաքի բյուջեին, այդ գույքը գրանցվել է երկու օր առաջ»,-ասաց նա։

 

Իսկ թե ինչ պետք է արվի այդ գույքի հետ, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ ինքը չէ, որ պետք է ասի՝ ինչ պետք է կատարվի այդ գույքի հետ։ «Բայց  պատրաստ ենք աջակցել իրավական որոշմանը՝ տվյալ գույքի հետ կապված»,-ասաց նա։

https://www.tert.am/am/news/2019/06/28/Sarhat/3037174

Be the first to comment on "Սուրիկ Խաչատրյանի Երևանի հսկայական տունը, որը մինչև այս պահը ինքնակամ շինություն էր, գրանցվել է 2 օր առաջ․ Սարհատ Պետրոսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ