Հայ գիտնականների նոր հայտնագործությունները՝ քաղցկեղի բուժման ուղղությամբ

 

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

 

Ինչպես ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը փոխեց բժշկական աշխարհը, այնպես էլ արագացուցիչների էլեկտրոնային փնջերը մոտ ապագայում կփոխեն կենսաբանական աշխարհն ու գիտությունը: «Արեալ» նախագծի ղեկավար Բագրատ Գրիգորյանը վստահ է դրանում: Այսօր ողջ աշխարհում գիտական խմբերի հետազոտությունների համար արագացուցիչների գոյությունն անհրաժեշտություն է՝ ասում է:

 

«Գյուղակադեմիայից հետազոտություն են անում: Որոշ բակտերիաներ այս ճառագայթը տեսնելով՝ բնական թաղանթով են պատվում: Պատկերացրեք, միսը նման թաղանթով պատվի, ավելի երկար ժամանակ կպահպանվի»։

Գերմանիայից շատ հզոր հատուկ մագնիս են ստացել։ Դրա միջով անցնելով՝ էլեկտրոնային փունջն արձակում է լազերի տիպի, շատ ճշգրիտ ճառագայթ։ Այն հետազոտությունների համար նոր հնարավորություններ է ընձեռում։ Նման ճառագայթի ստացումը մեծ ձեռքբերում է համարում ֆիզիկոսը։

«Էս դեպքում փոփոխելով ալիքի երկարությունը՝ կարող եք ներթափանցել ոսկորի մեջ ու հետազոտել սպիտակուցները: Մենք գործիքը տալիս ենք երազանք ունենալու համար: Մենք մեքենան տալիս ենք, բայց պետք է ուզենալ ոտքով քայլելու փոխարեն մեքենա վարել սովորել»:


«Արիալի» աշխատակիցները առաջադրած նոր խնդիրներին արագ են արձագանքում: Նախագծի ղեկավարը պատմում է, որ բժշկական համալսարանին շատ փոքր ասեղներ էին պետք։ Խնդիրն արագացուցիչի միջոցով հաջողությամբ է լուծվել:

Օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար ևս «Քենդլը» կարող է հաջող լուծում առաջարկել: Էլեկտրոնային փնջերն արդեն սկսելեն օգտագործել նաև ուռուցքային հիվանդությունների բուժման դեպքում: Նույն այդ շատ բարակ ասեղների միջոցով կարել է ավելի արդյունավետ գործել՝ ասում է։ Գերմանիայի Հայդերբերգի հետազոտական համալսարանում ևս նման հետազոտություններ են անում և Հայաստանում ստացված արդյունքները համեմատելով՝ եզրակացրել են, որ հայկական  փորձարկումները ոչ  միայն չեն զիջում, այլեւ ավելի արդյունավետ են։

«Օնկոլոգիայում այսօր կիրառվում է պրոտոնային թերապիա, սակայն դա նման է նրան, որ պատին մի մեխի անցք բացելու  համար  դռել կիրառել։ Հետո անհրաժեշտ կլինի այդ մեծ անցքի կողքերը փակել ու դրա համար քիմիաթերապիա են անցնում։ Ունենալով նուրբ գործիք՝ավելի ճշգրիտ է նշվում օջախի սահմանը»:

Ձայնագրության ընթացքում ձայնագրիչիս կարմիր լույսը սկսեց թարթել՝ ձայնագրության հետ խնդիր կա: Անմիջապես միացրեցի հեռախոսիս ձայնագրիչը։ Կատարվածը, պարզվում է, բացատրություն ունի.

«Այստեղ հաճախություններ կան, ի՞նչ հաճախության վրա է աշխատում սա»:

 

Հաճախությունները խանգարեցինձ այնագրությանը, սակայն խոսակցությունը դեռ երկար շարունակվեց: էլեկտրոնային փնջերը ակտիվորեն կիրառվում են նաև ռազմարդյունաբերության ոլորտում։ Շատ բան ասել չի կարող, պարզապես արձանագրում է՝ ՊՆ հետ համագործակցությունն ակտիվ է:

Այն, ինչ տեսել էի, պարզվում է դեռ արագացուցիչը չէր։ Այն  տեղակայված էր նկուղում։ Իջնում ենք, պատին Էյնշտեյնի նկարն է՝ ի հիշեցում՝ ո՞վ է ժամանակակից ֆիզիկայի հայրը։

«Արիալ» արագացուցիչի առկայություն դեռ այն ամբողջը չէ, ինչին ձգտում է «Քենդլը»։  Դա 17 տարվա նախագիծ է, որը, սակայն, շատ մեծ ներդրումներ է պահանջում։«Քենդլ»  գիտահետազոտական ինստիտուտի գիտակազամակերպչական գծով փոխտնօրեն Արծրուն Սարգսյանը պատմում է, որ անընդհատ թարմացնում են նախագիծը, համապատասխանեցնում ժամանակի մարտահրավերներին, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դեռևս ամբողջովին չի իրագործվում։

Փոխարենը՝ միջանցքում դրված սխեմատիկ մակետը լուսային էֆեկտներով հուշում է նոր նախագծի մասին:

http://www.armradio.am/hy/16816

Be the first to comment on "Հայ գիտնականների նոր հայտնագործությունները՝ քաղցկեղի բուժման ուղղությամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ