Ստամբուլում 17-ամյա ալժիրցին բռնել է 2-րդ հարկից ընկնող 2-ամյա երեխային (տեսանյութ)

 

Ալժիրցի պատանի Ֆեուզի Զաբաաթը բռնել է բնակելի շենքի երկրորդ հարկի պատուհանից ընկնող 2-ամյա երեխային՝ փրկելով վերջինիս կյանքը:

Ինչպես հայտնում է BBC News-ը, միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Ստամբուլում: Փողոցով անցնող 17-ամյա պատանին նկատել է բաց պատուհանից երևացող փոքրիկին: 2-ամյա սիրիացի աղջնակը՝ Դոհա Մուհամեդը, պատուհանին է մոտեցել, մինչ նրա մայրը ուտելիք է պատրաստելիս եղել խոհանոցում:

Բարեբախտաբար, Զաբաաթը նրան ժամանակին է նկատել և հասցրել է բռնել ընկնելիս: Երեխան վնասվածք չի ստացել:

 

https://www.tert.am/am/news/2019/06/27/Algerian-hero/3036575

Be the first to comment on "Ստամբուլում 17-ամյա ալժիրցին բռնել է 2-րդ հարկից ընկնող 2-ամյա երեխային (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ