Ամռան լավագույն բաղադրատոմսը․ ազնվամորով ու գինով պաղպաղակ

 

Ամառային շոգ եղանակին զովանալու լավագույն տարբերակը սառը պաղպաղակն է։ Այս պաղպաղակը հատուկ գինու սիրահարների համար է։

Այս պաղպաղակը ոչ միայն օգնում է զովանալ, այլև բարձրացնում է տրամադրությունը։

Բաղադրիչներ

Շաքարավազ- ¼ բաժակ

Ազնվամորի- 200գր

Կարմիր գինի- 1 շիշ

 

Պատրաստման եղանակը

1. ¼ բաժակ ջրին շաքարավազ խառնել ու թողնել մինչև եռա։ Խառնելով եփել այնքան ժամանակ, մինչև շաքարավազը լուծվի։ Սառեցնել։

2. Հարիչի միջոցով հարել ազնվամորին ու շաքարավազի լուծույթն ավելացնել։ Խառնել և ավելացնել գինին։ Խառնել մինչև միատարր զանգված դառնալը։ Լցնել համապատասխան տարաների մեջ։

3. Տարաները 3-5 ժամով սառնարանը դնել։ Բարի ախորժակ։

 

Ամռան լավագույն բաղադրատոմսը․ ազնվամորով ու գինով պաղպաղակ

Be the first to comment on "Ամռան լավագույն բաղադրատոմսը․ ազնվամորով ու գինով պաղպաղակ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ