Դատարանը մերժել է առողջապահության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու եւ Արա Մինասյանին պաշտոնում վերականգնելու հայցը

 

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր վճռել է մերժել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին պաշտոնում վերականգնելու մասին հայցադիմումը:

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2018 թվականի հուլիսի 27-ի հրամանով Մինասյանին ազատել էր զբաղեցրած պաշտոնից: Դատական հայցի պահանջներն էին անվավեր ճանաչել այդ հրամանը եւ Արա Մինասյանին վերականգնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ ընկերության տնօրենի պաշտոնում:

 

Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, դատարանը՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, բավարարել էր Մինասյանի մեկ այլ հայցադիմումը, որով նա առողջապահության նախարարից պահանջել էր հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները եւ ներողություն խնդրել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենը պաշտոից ազատվել էր հաստատությունում իրականացված ուսումնասիրություններից հետո: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնաբերված չարաշահումներին անդրադարձել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ այն վերնագրելով «Տուշոնկեքի մասին»: Ենթադրյալ չարաշահումների առթիվ հարուցված է քրեական գործով, որով Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

 

Առողջապահության նախարարի ներկայացուցիչը հայտարարել էր, որ հերքում տալու եւ ներողություն խնդրելու մասին դատարանի վճիռը կբողոքարկվի վերաքննիչ ատյանում:

Հ.Գ. Մինասյանին պաշտոնում վերականգնելու մասին հայցը մերժվելու վերաբերյալ մեր տեղեկությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել: Հարցումներն առայժմ անպատասխան են:

https://armtimes.com/hy/article/164938

Be the first to comment on "Դատարանը մերժել է առողջապահության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու եւ Արա Մինասյանին պաշտոնում վերականգնելու հայցը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ