Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են մի ողջ զինանոց

 

Հունիսի 26-ին, ժամը 11.40-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի կամրջի տակ իրեր է թողնում, խնդրում է՝ ոստիկան մոտենա:

 

Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը կամրջի վերջին հենասյան մոտ՝ խոտածածկ տարածքում, հայտնաբերել է պոլիէթիլենային երեք պարկ և պայուսակ, որոնց մեջ առկա էին երկու ինքնաձիգ, ՏՕԶ տիպի հրացան, վեց նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ հինգ փամփշտատուփ, տարբեր տեսակի 15 փամփուշտ, փամփուշտների մետաղյա փակ արկղ:

 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

http://armday.am/post/88569/erebo-no-ostikannery-hajtnaberel-en-mi-oghj-zinanots

Be the first to comment on "Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են մի ողջ զինանոց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ