27 րոպե մահացած ամերիկացի կինը պատմել է հանդերձյալ աշխարհի մասին

 

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի բնակչուհի Թինա Հայնսի մոտ սրտի կանգ է գրանցվել, որից հետո բժիշկները չորս անգամ նրան փորձել են կենդանացնել: Մինչ բժիշկների ժամանելը Թինայի ամուսինը փորձել է փրկել կնոջը` համապատասխան օգնություն ցուցաբերելով:

 

Ինչպես հայտնում է LADbible-ն, հիվանդանոցի ճանապարհին կնոջը կյանքը փրկելու փորձեր են արել արդեն բժիշկները: Ընդհանուր առմամբ` Թինան կլինիկական մահվան վիճակում է եղել 27 րոպե:

 

Գիտակցության գալուց անմիջապես հետո կինը միանգամից վերցրել է թուղթ ու գրիչ և գրել. «Նա գոյություն ունի»: Երբ բարեկամները խնդրել են Թինային բացատրել գրածի իմաստը, նա արցունքներն աչքերին նայել է երկինք:

 

Թինա Հայնսի խոսքերով` կլինիկական մահվան ընթացքում նա տեսել է ինչ-որ մեկի արտացոլանքը, որը կանգնած է եղել վառ դեղին դարպասների դիմաց:

https://www.tert.am/am/news/2019/06/26/tina-hayns/3034849

Be the first to comment on "27 րոպե մահացած ամերիկացի կինը պատմել է հանդերձյալ աշխարհի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ