Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ. խնդրով զբաղվում է ոստիկանությունը.

 

Ոտիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նշված նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Մովսիսյանի դիմումի փաստով: Վերջինը Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել, ու պատվերը ստանալուց հետո իրենց մոտ մտահոգություն է առաջացել, որ մեդալները ոսկուց չեն:

 

Համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՎԳ ԳՐԵԳՈ» ՍՊԸ-ն և «Սուրեն Եղիազարյան Վալադիմիրի» ԱՁ-ն որոշակի ժամանակահատվածում ոսկյա և արծաթյա մեդալներ և հուշամեդալներ է մատակարարել ՀՀ Ազգային ժողովին և մատակարել է ոչ թանկարժեք մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ:

Կ. Մովսիսյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովի իրավական սպասարկման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Be the first to comment on "Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ. խնդրով զբաղվում է ոստիկանությունը."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ