ՆԵՐԿԱ ԵՍ ՄԵԾ ՄԱՅՐ Ձեր դատաստանին լինելու եմ ներկա…ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

 

ՆԵՐԿԱ ԵՍ ՄԵԾ ՄԱՅՐ
Ձեր դատաստանին լինելու եմ ներկա…
Սիլվա ԿԱՊՈւՏԻԿՅԱՆ

 

Քո աչքերով եմ նայում ես այսօր,
Դատին, դատվողին, դատավորներին,
Ցասումով լցված տառապած ազգին,
Եվ փոքրաթիվ այն ազգադավերին:

 

Քո շուրթերով են խոսում այսօր,
Որդեկորույս ծնողներն անմխիթար,
Լսում են ի վերուստ ձայնը քո արդար,
Ներկա ես այո, այսօր դու դատին:

 

Մեծն Կապուտիկյան ներկա ես այո,
Շրջում ես անտես վկայից-վկա,
Սրբում ես աղի արցունքները նրանց,
Այսօր և ընդմիշտ կլինես ներկա:

Քո աչքերով են նայում դատին այսօր,
Աշխարհասփյուռ սերունդները հայկյան,
Հուզված լսում ես ի վերուստ հաստատ`
Ձայնը պոռթքումի հզոր, հաղթական:

Նզովքդ առ Աստված է հասել այսօր,
Պատժված ազգդ է պատժում պատժողին,
Հոգիդ թող հանգիստ հանգչի այսուհետ,
Դատաստանին կաս, կլինես հաստատ:

ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ
25.06.2019 թ.

Be the first to comment on "ՆԵՐԿԱ ԵՍ ՄԵԾ ՄԱՅՐ Ձեր դատաստանին լինելու եմ ներկա…ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ