Մեծ կապեր ունեմ և դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի. Զարեհ Սինանյան

Այսօր Մասիս քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում նա ասել է.

 

«Հիմա իրավիճակ է փոխվել, մենք պետք է կարողանանք համախմբել բոլորին: Սփյուռքում տրամադրությունը շատ բարձր է: Եթե այստեղ հետհեղափոխական տրամադրությունը մի քիչ խամրել է, այնտեղ չի էլ խամրել: Դեռևս հնարավորություն չի եղել աշխատելու»:

 

Սինանյանն ասաց, որ իր ռազմավարական ծրագրի առաջին քայլը ՌԴ համայնքի հետ աշխատանքն է, քանի այդ համայնքը ամենամեծն է և ամենաշատ կապն ունի Հայաստանի հետ: Նա նշեց, որ ճիշտ աշխատանքի դեպքում այն Հայաստանի համար մեծ պոտենցիալ է ներկայացնում:

Նա նաև հավելեց, որ 31 տարի ապրել է ԱՄՆ-ում և ունի մեծ կապեր, և դրանք բոլորը պետք է մոբիլիզացնի ի շահ Հայաստանի:

Մեծ կապեր ունեմ և դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի. Զարեհ Սինանյան

Be the first to comment on "Մեծ կապեր ունեմ և դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի. Զարեհ Սինանյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ