Իլոն Մասկն ասել է, թե ինչ է սպասվում մարդկությանը 2050 թվականին

 

SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Twitter-ում կարծիք է հայտնել 2050 թվականին մարդկության ճակատագրի մասին:

 

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, գործարարը նշել է, որ իրական խնդիրն այն է, որ աշխարհի բնակչությունը ծերանում է և նվազում:

 

Մասկը կարծում է, որ գերբնակեցման խնդիր մարդկությանը չի սպառնում, քանի որ 2050 թվականին տարեցների թիվը գերազանցելու է երիտասարդների թվին:

 

SpaceX-ի հիմնադիրի կարծիքով, բնակչության ժողովրդագրական գրաֆիկը նման կլինի շրջված բուրգի՝ տարեցներն ավելի շատ կլինեն, երիտասարդները՝ ավելի քիչ:

Մասկը համաձայնել է նորվեգացի գիտնական Յորգեն Ռանդերսի կանխատեսման հետ, որ 2050 թվականին աշխարհի բնակչությունը կազմելու է 9 346 399 468 մարդ: Ըստ նրա՝ գիտնականի հաշվարկներն ավելի ճշգրիտ են, քան ՄԱԿ-ի հաշվարկները, ըստ որոնց 2050 թ.-ին մոլորակի բնակիչների թիվը կհասնի 9.7 միլիարդի, սակայն ընդհանուր աճի տեմպերը կշարունակեն նվազել:

https://www.tert.am/am/news/2019/06/25/elon-musk/3033861

Be the first to comment on "Իլոն Մասկն ասել է, թե ինչ է սպասվում մարդկությանը 2050 թվականին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ