Փրկարարները ԱՄՆ քաղաքացուն դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունիսի 24-ին, ժամը 18:04-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժի մոտակայքում քաղաքացին գետում վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ գետից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները Ս.Հ.-ին (ԱՄՆ քաղաքացի, ծնված 1990 թ.) դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

https://armenpress.am/arm/news/979655.html

Be the first to comment on "Փրկարարները ԱՄՆ քաղաքացուն դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ