Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է սպաների մի քանի տասնյակ տիկնանց

ՀՀ վարչապետի տիկին,  «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 24-ին Մեխակավանի զորամասի սպաների կանանց հրավերով այցելել է Մեխակավանում տեղակայված զորամասին կից «Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն։

 

Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Մեխակավանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանը, «Արևիկ» մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի ղեկավար Իռա Թամրազյանը, Մեխակավանում Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Անդրանիկ Սաֆարյանը, Մեխակավանում տեղակայված զորամասի գնդերեց Լորիս սարկավագ Անդրեասյանը։

Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել կենտրոն հաճախող երեխաների ձեռքի աշխատանքներին, շփվել նրանց հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ողջունի խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ անչափ երջանիկ է սպաների կանանց հետ հանդիպման հնարավորության համար։ «Շնորհակալ եմ այս հրավերի համար։ Ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա, ընդհակառակը, ես եմ շատ շնորհակալ,  որովհետև չգիտեի, որ այսպիսի կենտրոն կա։ Այն ինչ տեսա՝ շատ հուզիչ է, ես հիացած եմ։ Միայն գաղափարը, որ կենտրոնում երեխաները խաղում են, ստեղծագործում՝ հրաշալի է։ Սա մեր ապագայի, մեր կյանքի շարունակության և հաղթանակի ամրապնդման օրրանՆ է, մեր ապագայի երաշխիքն է։ Ես դա այդպես եմ ընկալում»,- ասել է Աննա Հակոբյանը։

 

Զորամասի հրամանատարիբարոյահոգեբանական ապահովման գծովտեղակալ, գնդապետ Բադալյանն էլ շեշտել է, որ, որպես այս տարածքի առաջին պատասխանատու, շատ մեծ ոգևորություն են ապրել տեղեկանալով այցի մասին։ «Շատգովելի է, որ Դուք Ձեր ընտանիքով օրինակեք ծառայում, որ Ձեր որդին էլ է ծառայում։Եվ այսօր, որ Արցախում զինվորի էիքտեսնում, մենք կողքից նկատում էինք Ձերյուրահատուկ մոտեցումը, քանի որ Ձերզինվորը նույնպես այդ աշխատանքների մեջիր լուման ունի։ Այսօրվա այս կենտրոնիտաղանդաշատ երեխաները վաղվա մերզինվորներն են»,- ասել է գնդապետ Բադալյանը՝ հավելելով, որ Աննա Հակոբյանի այցը շատ պարտավորեցնող էր։

 

«Սա եզակի դեպք է, երբ հանրապետությանղեկավարի կինն այցելում է զինավան։Կարծում եմ սա շատ լավ օրինակ էծառայելու և մեր մնացած տիկիններն էլկայցելեն, կծանոթանան սպաների տիկնանցհետ»,-նշել է Արցախի պետականհամալսարանի դոցենտ Արևիկ Պետրոսյանը։

Հանդիպմանը Աննա Հակոբյանը շփվել է սպաների տիկնանց հետ, պատասխանել նրանց հարցերին։

«Արևիկ» մանկապատանեկանստեղծագործական կենտրոնի Մեխակավանիմասնաճյուղ  է հաճախում Մեխակավանումտեղակայված զորամասի սպաների շուրջ 150 երեխա։ Նրանք սովորում ենհուլունքագործություն, նկարչություն, գոբելեն, թատերական արվեստ։ Աշնանից երեխաներըհնարավորություն կունենան սովորելու նաևերգարվեստ, ինչպես նաև պատրաստելանօդաչու թռչող սարքեր։ Կենտրոնումգործունեություն են ծավալում նաև սպաներիկանայք։  

https://armenpress.am/arm/news/979639.html

Be the first to comment on "Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է սպաների մի քանի տասնյակ տիկնանց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ