Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսում գիրոսկուտեր սարքի մեջ հայտնաբերել են կես կիլոգրամ հերոին. «Ավազառ բուս»-ի պատասխանատու

 

Հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսին Վերին Լարս անցակետից վրացական կողմից թույլ չեն տվել մտնել Հայաստան, քանի որ գիրոսկուտեր սարքի մեջ  հայտնաբերել են կես կիլոգրամ հերոին:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ուղևորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը՝ հավելելով, որ ուղեբեռը ոչ իրենց ընկերությանը, ոչ էլ վարորդին չեն պատկանել, տվել են որպես ծանրոց փոխանցելու համար:

«Կրկնում եմ ՝մեր ընկերության, վարորդի հետ կապված խնդիր չկա, մենք փաստաբան ենք ներգրավել հարցի լուծման համար, իրավապահները կգտնեն՝ ով է փոխանցել, ինչու, այդ հարցերով զբաղվում են»,-վստահեցրեց Վիգեն Հարությունյանը:

 

Ընկերության ներկայացուցիչը հիշեցրեց, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է:

 

«200 կմ է մնացել, որ հասնի ուղևորներին: Մենք բոլոր հարցերը կարգավորում ենք, սննդով ևս ապահովում ենք: Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Tert.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսին Վերին Լարս անցակետից վրացական կողմից թույլ չեն տալիս մտնել Հայաստան: Վրաստանում Հայաստանի դեսպանության հանրային կապերի և տեղեկատվության բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ խնդրով դեսպանությունը զբաղվում է:

Հայրապետյանը տեղեկացրել էր, որ ավտոբուսն անցակետում կանգնած է առավոտյան ժամը 6-ից: Նա վստահեցրեց՝ այս միջադեպը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապ չունի, անթույլատրելի իր են գտել, փաստացի ապացույցը կա:

 

https://www.tert.am/am/news/2019/06/24/Bus-lars/3033520

Be the first to comment on "Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսում գիրոսկուտեր սարքի մեջ հայտնաբերել են կես կիլոգրամ հերոին. «Ավազառ բուս»-ի պատասխանատու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ