Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

 

Երեւանում պաշտոնապես բացվեց Dine Sky-ը՝ ռեստորան երկնքում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր հետ, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք:

Dine Sky-ը ճախրող ռեստորան է, որտեղ կարող են այցելել սուր զգացողությունների սիրահար ՀՀ քաղաքացիներն ու հյուրերը:

 

Ճախրող ռեստորանը կամ Dine Sky-ը (Ընթրիք երկնքում) նման է մետաղական տաղավարի, որը վերև է բարձրացնում ամբարձիչ կռունկը: Այն ունի 8 մ երկարություն և 3 մետր լայնություն, կազմված է երկու հատվածից՝ հատակամածից, որին ամրացված են սեղաններն ու աթոռները, և տանիքից: Հատակամածը պատրաստված է հատուկ ամրակայուն պողպատից և իրենից ներկայացնում է իրար մեջ մխրճված և եռակցված հանգույցների ցանց: Այս կառուցվածքի բոլոր էլեմենտները, սկսած հեղույսներից մինչև ճոպաններ գերմանական են, անցել են որակի ստուգում և ունեն համապատասխան սերտիֆիկատներ:

 

Հայաստան ուղևորվող ռեստորանը անցել է 10 տոննայի հավաստագրում բոլոր հանգույցների համար: Դա նշանակում է, որ դրանք կարող են մինչև 10 տոննա ծանրություն կրել: Ռեստորանը պատրաստվում է Դուբայում ACE ընկերության կողմից:

Ճախրող ռեստորանում ուղղանկյունաձև միակցված ընդհանուր սեղանի շուրջ տեղադրված են լինելու 22 աթոռներ: Աթոռները պատրաստված են կարբոն-ֆիբրայից: Աթոռները ձևով ու հարմարությամբ շատ նման են սպորտային մեքենաների նստարաններին: Յուրաքանչյուր նստարանը առանձին ճոպանով ամրացված է հիմնական հանգույցին և ունի անվտանգության երեք գոտիներ: 22 այցելուների հետ երկինք են բարձրանում նաև խոհարարն ու մատուցողները: Միակցված սեղանների արանքում ազատ տարածք կա, որտեղ էլ աշխատում են մատուցողներն ու խոհարարը:

Ռեստորանը երկինք բարձրացնելու և հյուրերի ընթրիքը երկնքում անվտանգ ապահովելու համար Հայաստան է բերվել 150 տոննա ամբարձունակությամբ մոբայլ ամբարձիչ կռունկ: Ռեստորանը կախվել է 45-50 մ բարձրության վրա: Կռունկի տեխնիկական հնարավորություններն, ի դեպ, թույլ են տալիս բարձրացնել 3 անգամ ավելի ծանրություն: Ամբարձիչ կռունկի անվտանգության համակարգը կառավարվում է գերմանական Hirschmann-ի արտադրության սարքավորումներով: Այն ներառում է իր մեջ քամու ուժը, ծռման և թեքման աստիճանները: Մարդկային ֆակտորը ամբողջ Dine Sky-ում զրոյական է՝ համակարգն ամբողջովին ավտոմատացված է հուսալի և բազմակի ստուգումներ անցած անվտանգության համակարգերով:

Ռեստորանն ունի 8 անվտանգության ճոպաններ. այդպիսի ամրակայուն ճոպանները օգտագործվում են նավթային օֆշորներում: Անգամ եթե 7 ճոպանները կտրվեն, մեկը կարող է պահել ամբողջ կառուցվածքի ծանրությունը:

Dine sky-ի տանիքը պատրաստված է հատուկ նեյլոնից, որը թույլ չի տալիս որ թափանցեն արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթները: Երևանում ճախրող ռեստորանը տեղակայվել է Արշակունյաց պողոտայի վրա (Արշակունյաց 30/1): Ընտրվել է այնպիսի տեղամաս, որն ունի հարթ մակերևույթ և որտեղ քամիների հաճախականությունն ու ուժգնությունը թույլ է:

Ռեստորանը պտտվում է 360 աստիճանով և բոլոր հյուրերը հավասարապես կկարողանան հիանալ թե՛ Երևանի կենտրոնի, թե՛ Արարատյան դաշտավայրի ու Արարատի տեսարաններով: Ի դեպ, 180 աստիճանով պտտվում են նաև աթոռները, նաև կարելի է թիկնակը հետ գցել և պառկել: Երևանյան Dine Sky-ը մյուս երկրներում գործող նմանատիպ ռեստորաններից երեք անգամ էժան է:

Տոմսի գումարի մեջ ներառվում է նաև ուտելիքը: Մենյուն նախօրոք պատվիրվում է՝ նախուտեստ, գլխավոր ուտեստ և աղանդեր, ոչ ալկոհոլային խմիչքը անվճար է: Ի դեպ, բոլոր երկրներում նման ռեստորանները շարժական են, այսինքն հեշտորեն տեղափոխվում են տեղից տեղ, միակ սահմանափակումը, որ կարող է պատվիրատուներին վշտացնել, պատվիրված վայրում պետք է բավականաչափ հարթ տարածություն լինի կռունկի տեղակայաման համար: Հայկական ճախրող ռեստորանը ունի մեկ առանձնահատկություն ևս. Երևանը կլինի առաջին քաղաքը որտեղ կգործի նաև ճախրող ռեստորանի ձմեռային տարբերակը՝ նախատեսված 16 հոգու համար:

Dine sky-ի բացումը պլանավորվում ու կազմակերպվում է արդեն երեք տարի: Մեկ տարի տևել են կառուցվածքի նախագծման աշխատանքները, հաջորդ 1,5 տարվա ընթացքում կառուցվել է ռեստորանը, իսկ կես տարի այն անցել է համապատասխան փորձարկում, թեստավորում և հավաստագրում:

Հայաստանում նման ռեստորան բացելու նախապայման է հանդիսացել երկրում արագ տեմպերով զարգացող տուրիզմն ու նրա հեռանկարները

https://armtimes.com/hy/article/164303

Be the first to comment on "Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ