ՌԴ, ԱՄՆ և Բելգիայի հայտնի ճողվածքաբանները Հայաստանում վիրահատություններ կանեն

Professional medical team posing, doctor's lab coat and stethoscope close up, selective focus

 

Եթե Դուք կամ Ձեր հարազատները որովայնի շրջանում ճողվածքի խնդիր ունեք, կա բացառիկ հնարավորություն վիրահատվելու Հայաստան ժամանող հեղինակավոր մասնագետների մոտ:

Հուլիսի 3-ին Հայաստանում են լինելու ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Բելգիայի հայտնի ճողվածքաբան-վիրաբույժներ՝ ելույթ ունենալու ճողվածքների և որովայնի առաջային պատի վերականգնողական վիրաբուժությանը նվիրված առաջին միջազգային կուրսին:

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից մասնակցելու են առաջատար մասնագետներ Մերսեդեհ Բաղայը, Թալար Թեջիրյանը, Շիրին Թոֆիգը, Բելգիայի Գենթ քաղաքից Ֆիլիպ Մայսոմսը, Մոսկվայից Վլադ Բուրդակովը:

Հայտնի ճողվածքաբանները չեն սահմանափակվի միայն հայ կոլեգաներին իրենց լավագույն փորձը փոխանցելով:
Մասնագետները Հայաստանում կիրականացնեն նաև ճողվածքների բարձր տեխնոլոգիական լապարասկոպիկ միջամտություններ, այդ թվում բացառիկ վիրահատություններ: Կարող են դիմել հետվիրահատական, պորտային, վենտրալ, աճուկային ճողվածքներ ունեցող մարդիկ: Ու քանի որ նրանք շատ կարճ ժամանակով են լինելու Հայաստանում ու կհասցնեն կատարել սահմանափակ թվով վիրահատություններ, պետք է դիմել շատ արագ, որպեսզի հենց Դուք լինեք նաև վիրահատվողների թվում:

 

Ի դեպ կա ևս մեկ առավելություն. բոլոր վիրահատվողները կստանան հատուկ զեղչեր ու արտոնություններ:

 

Խորհրդատվության ու վիրահատությանը գրանցվելու համար զանգահարեք 091917838համարով, վիրաբույժ Լևոն Նիկիտայի Գրիգորյանին:

 

https://haydzayn.am/am/page/rd—amn-e-belgiayi-haytni-joxvacqabannere-hayastanoum-virahatoutyounner-kanen

Be the first to comment on "ՌԴ, ԱՄՆ և Բելգիայի հայտնի ճողվածքաբանները Հայաստանում վիրահատություններ կանեն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ