ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով. ԱՄՆ կոնգրեսական

 

ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարել է, որ 2020-ի ֆինանսական տարվա մասին օրենքում արված փոփոխությունների համաձայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

 

«Անցյալ տարի Հայաստանը տպավորիչ անցում է կատարել դեպի կայուն ժողովրդավարություն: Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» ստիպում է ինձ ժպտալ ամեն անգամ, երբ մտածում եմ դրա մասին: Հեղափոխության ամենակարեւոր հանգամանքն այն էր, որ ամենը տեղի է ունեցել առանց մի կաթիլ արյուն թափելու, եւ մենք պետք է անենք ամեն հնարավորը նրանց աջակցելու համար:

 

Անցյալ տարի Հայաստանը ժողովրդավարական ընտրություններ անցկացրեց, որի արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Վերջերս նրա կառավարությունը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, որով գումար է հատկացվում՝ աջակցելու Հայաստանում տնտեսական աճին եւ դատական համակարգի կառավարության բարելավմանը»,- նշել է Շպայերը՝ ընդգծելով, որ ժողովրդավարական բարեփոխումների համար մեկ տարում հատկացվող ֆինանսական օգնության ծավալը մեծանում է 40 մլն դոլարով:

https://armtimes.com/hy/article/163857

Be the first to comment on "ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով. ԱՄՆ կոնգրեսական"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ