Արտակարգ դեպք Երևանում. կին վարորդը BMW-ով բախվել է Mercedes-ին, կանչել ընկերներին, Mercedes-ի վարորդը դիմել է փախուստի և վրաերթի ենթարկվել

 

Այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդն Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ ՖՈՒԴ»-ի դիմաց, բախվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 29-ամյա Նարեկ Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի 10 VV 666 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, եղել է BMW մակնիշի և վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, զանգահարել է իր ծանոթ ընկերներին, ովքեր ժամանելով դեպքի վայր՝ փորձել են հաշվեհարդար տեսնել Mercedes-ի վարորդի հետ:

Նրանք հարձակվել էն Ն. Աբրահամյանի վրա, վերջինը դիմել է փախուստի և այդ ժամանակ վրաերթի է ենթարկվել, իսկ BMW մակնիշի ավտոմեքենան և այդ աղջկա ահազանգով դեպքի վայր ժամանած երիտասարդները դիմել են փախուստի:

 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ BMW-ի վարորդի, նրա ահազանգով դեպքի վայր ժամանած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ BMW-ի համարանիշներն են 36 CL 733, իսկ վարորդը Թամարա Հայրապետյանն է:

http://armday.am/post/87273/artakarg-depq-er-ano-m-kin-varordy-bmw-ov-bakhvel-e-mercedes-in-kanchel-ynkernerin-mercedes-i-varordy-dimel-e-pakho-sti-vraerti-entarkvel

Be the first to comment on "Արտակարգ դեպք Երևանում. կին վարորդը BMW-ով բախվել է Mercedes-ին, կանչել ընկերներին, Mercedes-ի վարորդը դիմել է փախուստի և վրաերթի ենթարկվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ