Օտար երկրում ապրելով կուռկուռի ձագի պես օրենքի տառին համապատասխան ապրում են, երբ օրենքով ապրելը դառնում է փաստ իրենց իսկ պապական Երկրում՝ ապա դա անվանում են գործ տալ….

 

Հայկ Տորոյանը գրում է .

« Հարգելի համացանցից օգտվող հանրություն, հարգարժան Հայաստանում ապրող Հայ ժողովուրդ դիմում եմ բոլոր-բոլորիդ..

Չգիտեմ քանակությամբ ինչքան հոգով անբարոյական՝ քայլող և շնչող երևույթներ կան Հայաստանում, բայց որ կան. դա փաստ է..

երկու օր է հետևում եմ համացանցին և զրուցելով Հայաստանում ապրող մարդկանց հետ և հազարավոր դժգոհ մարդկանց գրառումներ եմ նկատում, որոնք պատմում են նոր լեքսիկոն օկտագործողների մասին՝ «ԳՈՐԾ ՏՎՈՂ» արտահայտության, թե՛ իգական, թե՛ արական սեռի կողմից, նաև ծիծաղելի է այդ խոսքը լսել պաշտոնյա մարդ կոչվածի կողմից.

 

Նախ՝ այդ արտահայտությունը օգտագործողների 99%-ը միշտ խոսում են, որ այս կամ այն երկրներում կան օրենքներ և շատերը մեծ ոգևորությամբ են խոսում օրենքով երկրների մասին..
Իսկ երբ իրենց որոշ անարդարության համար օտար երկրներից դեպորտ են անում, այդ անբարոյակաները դառնում են իրենց անվանած Գործ Տվող, և ամենուրեք խոսում են, որ իրենց հենց այնպես դեպորտ են արել, էլ չեմ ասում, որ օտար երկրում ապրելով կուռկուռի ձագի պես օրենքի տառին համապատասխան ապրում են, երբ օրենքով ապրելը դառնում է փաստ իրենց իսկ պապական Երկրում՝ ապա դա անվանում են գործ տալ….

Հիմա էդ արտահայտությունն անողներին կասեմ՝ ականջներդ ծակեք օղ արեք, որ չմոռանաք.
այ տուֆտեք, սաղըդ հատ-հատ ձեր թաղում չուխան եք: Հիմա խոսում եք թե այն մարդը, որը հասկացել է, որ Նոր Հայաստանը հնարավորություն է տվել Հայաստանի շարքային քաղաքացուն իրեն զգալ արժանապատիվ քաղաքացի, որ իրեն նոր Հայաստանում «բանի տեղ դնող կա» ցանկացած բողոք, որը վնասում է իր առողջությանը, իր երեխայի ապագային, իր սահմանը պահող զինվորին, իր տարեց հարազատ անձանց. պետք է պարտադիր բարցրաձայնել և աջակցել երկրի նոր իշխանությանը, որոնք մարդու արժեքն ընդամենը մեկ տարում դարձրեցին ԱՆԳԻՆ, ապա այդ մարդիկ Գործ Տվող են դարձե՞լ…

Գործ տվողը ձեր տեսակն է, որ զարմացել է, այսօրվա Ժողովրդի վրա, որոնց տարիներով «շան» տեղ չեն դրել, թքած են ունեցել մարդու արժանապատվության վրա, հիմա երբ մարդիկ արդար կյանք են ցանկանում, որոնք ազատ հզոր հայրենիք են ցանկանում, և ի՚վերջո ստրուկի ու անտեսված մարդու կարգավիճակից դուրս են եկել և նոր Հայաստանի՝ նոր Կառավարությունը աջակցում է ցանկացած մարդու բողոքի՝ միանգամից բոլոր ՀՀ-ի պետական կառույցները արագ արձագանքում են ցանկացած մարդու բողոքին, սրա մասին նույնիսկ երկիր մոլորակի շատ երկրները երազել անգամ չեն կարող.

 

Գործից հեռացնում են մի մարդու, որն իր աշխատանքի հետ մեկ տեղ թունավորում է շրջապատի առողջ ապրել ցանկացող մարդկանց և ի՚հայտ են գալիս մի քանի «պօռնիկներ» որոնք փորձում են թունավորողին արդարացնել, նախ՝ այո խոսքս վարորդի մասին է, որը թքած ուներ քաղաքացու հորդորին, որ մի ծխեք, և հիմա արդարանում է թե զաժիգալկեն ճտցրի ձեն չկար՝ իսկ վաղը մեկ մարդասպան կհայտարարի թե 5 անգամ օդ կրակեցի ձեն չկար, փորձեցի տարածքի մարդկանց վրա կրակել, ու կասի, որ ես կարծում էի իրենք ցանկանում են մեռնել..

Հայաստանի քաղաքացիներ ջան ես ողջունում եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք երբ նկատում են լկտի մարդկանց, խուժան մարդկանց, որոնք խայտառակում են Հայաստանի Հանրապետությունը՝ ապա Դուխով հանեք հեռախոսներդ և լկտիներին նկարեք,տեղադրեք համացանցում և թող ամբողջ ազգը ճանանչի այդ լկտի քայլող անբարոյականին.. սիրելի հանրություն ջան, իմ ամենամեծ խնդրանքս, որ նույն կերպ վարվեք բոլոր խանութներում, որտեղ չեն տրամադրում ՀԴՄ կտրոն, ՀԴՄ չտրամադրողը՝ սերմացու գողացող մկից վտանգավոր է..

ոչ մի բանից չընկճվեք, եթե կլինի կողքից մի մարդ, որը կասի գործ տվող՝ ապա նա ևս թքած ունի Հայաստանի օրենքի և Հզոր ապագա ունեցող երկիր կառուցելու գաղափարին.
իհարկե եթե կլինի մարդ, այսպես ասած ով շառ կանի, պրովակացիա կանի կամ իր իսկ լկտի պահվածքով կհրարի դիմացինին հունից դուրս գալ և կնկարահանի և շառ կանի ապա դա անթույլատրելի է և ես վստահ եմ, որ նոր Հայաստանում դա արագ կբացահայտվի և պարզ կդառնա…

Ոստիկանությանը կցանկանամ ասել, որ երբ ձեր երեսին տեսախցիք են պահում որոշ ադեկվատներ, դուք մի ընկճվեք և Դուխով կատարեք ձեր աշխատանքը, եթե դա օրինական է, որը ես այժմ չեմ կասկածում, որ այսօր ինչ տեղի է ունենում՝ Հայաստանի

Ոստիկանությունում ապա դա լիարժեք օրենքի սահմանում է, և առաջվա «բեսպրեդելը» գոյություն չունի, վստահում ենք ձեզ մի ընկճվեք, դուք այսօր քան երբևէ վայելում եք հանրության վստահությունն ու սերը, վստահ եմ, որ շուտով նաև ձեր աշխատավարձերը կտրուկ կբարձրանան.. պարզապես ձեզ միշտ պահեք քաղաքավարի, իսկական Ոստիկանին վայել, և վստահ եմ, որ դուք բացի գովասանքից ոչինչ ձեզ չեն ասի…

 

Իսկ գործ տվող արտահայտությամբ հանդես եկող անբարոներին կասեմ՝ ձեր գործ տալու չտալու հարցերը թողեք ձեր բիսետկաներում կամ ձեր ռազբորկաների վայրերում, Օրենքով երկիր ունենալու՝ Ապահով Բանակ ունենալու, ուրախ տարեցներ ունենալու պահանջով հանդես եկող մարդուն չանվանեք գործ տվողներ.

Սա նոր Հայաստանն է՝ այսօր քան երբևէ մարդն արժեք ունի, մարդու արժեքն անգին է, և մի խառնեք ՀՀ քաղաքացուն #Ռոբcell-ի բաժանորդագրված փաթեթի օգտատերերի հետ, որոնց ամսական վճարում են X գումար և ամբողջ ամիս օգտագործում են անսահմանափակ..

Սիրում եմ բոլորիդ՝ շնորհակալ եմ բոլորիցդ..

ՀԴՄ-երը Չմոռանաք…»

Օտար երկրում ապրելով կուռկուռի ձագի պես օրենքի տառին համապատասխան ապրում են, երբ օրենքով ապրելը դառնում է փաստ իրենց իսկ պապական Երկրում՝ ապա դա անվանում են գործ տալ….

Be the first to comment on "Օտար երկրում ապրելով կուռկուռի ձագի պես օրենքի տառին համապատասխան ապրում են, երբ օրենքով ապրելը դառնում է փաստ իրենց իսկ պապական Երկրում՝ ապա դա անվանում են գործ տալ…."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ