ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ասատրյանը 6- րդ դասարանցիներին ուղարկում է Հռոմ

 

Կայացավ Ընթերցման հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը, և արդեն հայտնի են 3 հաղթող աշակերտների անունները: Ընթերցման հանրապետական օլիմպիադայի ղեկավար, Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ օլիմպիադան անցկացվում է Արցախի եւ Հայաստանի հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների միջեւ, որի ժամանակ աշակերտները ներկայացնում են իրենց հետ բերված գրքից պատառիկներ եւ տեղում ընթերցում ժյուրիի կողմից ընտրված գրքից մի հատված:

Ըստ մեր զրուցակցի, սա միջոց է առավել մոտեցնել աշակերտին գրքին: 6-րդ դասարանը պատահական չի ընտրված, քանի որ հենց այդ տարիքում են երեխաները որոշում` ցանկանում են ընթերցել տարբեր գրքեր, թե ոչ:

Սա գերմանական մոդել է: Ըստ Մանուկ Նիգոյանի տարեցտարի ավելանում է աշակերտների թիվը, ովքեր ցանկանում են մասնակցել օլիմպիադային, այս տարի աշակերտների թիվն արդեն 8 հազարի է հասնում:

Օլիմպիադան արդեն 9 տարեկան է: Ի դեպ, հաղթող աշակերտն իր ծնողի հետ մեկնում է 7-օրյա ուղեւորության Հռոմ, ինչպես նաեւ 600 հազար դրամ է ստանում` այն իր ուսուցման վրա ծախսելու համար: Այդ ամենը աշակերտներին տրամադրել է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը, Իսկ 3-ից մինչեւ 17-րդ տեղ զբաղեցրած աշակերտները կմեկնեն Արցախ ուղեւորության: Այս նախաձեռնության աջակիցը ևս «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամն է:

Հավելենք, որ Արթուր Ասատրյանն անձամբ ներկա էր միջոցառմանը եւ հաղթող աշակերտներին հանաձնեց իրենց մրցանակներն ու նվերները:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/907667/

Be the first to comment on "ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ասատրյանը 6- րդ դասարանցիներին ուղարկում է Հռոմ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ