Սամարայում 17–ամյա հայ պատանին խեղդվել է՝ մինչև այդ հասցնելով փրկել ընկերոջը

 

ՌԴ Սամարա քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել. Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում խեղդվել է 17-ամյա հայազգի դպրոցական։ Նա ընկերների եւ զարմիկների հետ հանգստանում էր լողափին, երբ ընկերոջ զարմիկն սկսել է ջրահեղձ լինել։  Տիգրանը նետվել է նրան փրկելու, երեխային վտանգավոր հատվածից առաջ է բերել, մինչև ափ նրան հասցրել է մյուս ընկերը, սակայն քիչ անց Տիգրանը նույնպես սկսել է խեղդվել:

 

Լողափին են եղել Տիգրանը, Ալեքսանդրը եւ Աշոտը, որոնք համադասարանցիներ են, ինչպես նաեւ Տիգրանի 14-ամյա զարմիկն ու ընկերներից մեկի զարմիկը:

Պատանիները հեռու են լողացել, որտեղ անմիջապես քարափն է սկսվում: Նրանցից երեքն սկսել են խեղդվել, երկուսին հաջողվել է փրկել, իսկ Տիգրանին՝ ոչ:

 

Լողափին գտնվող մարդիկ փորձել են հասնել Տիգրանին, սակայն այդ հատվածը շատ խորն է եղել, քանի որ այդ վայրում ավելի վաղ ավազ էին արդյունահանել, ինչից հետո այդտեղ թեքություն ունեցող փոս է առաջացել:
Տիգրանի դասընկերները պատմել են, որ 17-ամյա պատանին լավ լողորդ է եղել, օգոստոսին լրանալու էր նրա 18 տարին:

 

Ականատեսները նշում են, որ ամենասարսափելին սկսվել է, երբ դեպքի վայր են հասել պատանու ծնողները: Տիգրանի մորը նյարդային խանգարմամբ հիվանդանոց են տարել: Ականատեսները զայրացած էին, թե ինչու են փրկարարները ուշ տեղ հասել, հաղորդում է «ԿՊ-Սամարա»-ն:

 

Be the first to comment on "Սամարայում 17–ամյա հայ պատանին խեղդվել է՝ մինչև այդ հասցնելով փրկել ընկերոջը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ