Գաղտնի ստորգետնյա Երևանը․ բլոգեր Ալեքսանդր Լապշինի բացահայտումները

 

Գաղտնիք չէ, որ հայտնի  ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում LiveJournal-ի էջն ունի  ավելի քան 25.000 հետևորդ և հանդիսանում է ամենակարդացվող ռուսալեզու բլոգը, Հայաստանի մեծ սիրահար է։ Լապշինը շարունակում է բացահայտել մեր երկրի ամենահետաքրքիր ու  անհայտ կողմերը և այս անգամ անդրադարձ է կատարել  ստորգետնյա Երևանի գաղտնիքներին։

 

«Երեկ ինձ բախտ է վիճակվել լինել Երևանի Ավան թաղամասում 235 մետր խորության վրա գտնվող խորհրդավոր աղի քարանձավում, որտեղ տեղակայված է իր տեսակով յուրահատուկ ախտորոշիչ և բուժական կենտրոնն իր մարզասրահով, ցուցասրահով, զբոսանքի ու հանգստի սրահներով։

Ներքև եք իջնում Ավանի աղի գործարանի միջով՝ հանքափորների համար նախատեսված վերելակով ու գլխի պաշտպանիչ  սաղավարտով։ Գիտե՞ք ինչ նկատեցի․ շուրջ մեկ ամիս ինձ տանջող հազն այնտեղ անցավ։ Ես դա նկատեցի ստորգետնյա հիվանդանոց այցի հաջորդող առավոտ։ Հնարավոր է՝ պատահականություն է»,-գրում է բլոգերը։

 

axi hanq

Ավանի աղի գործարանը տեղակայված է Երևանի հյուսիսային մասում՝ Ծաղկաձորի և Սևանի մայրուղուն մոտ։ Շուրջը  սովետական իննը հարկանի շենքերից  կազմված սովորական բնակելի թաղամաս է։ Եվ կյանքում ձեր մտքով չի անցնի, որ կողքն աղից իսկական ստորգետնյա քաղաք է։

axi hanq

Այս աշտարակում է գտնվում վերելակային համակարգը, որը վերև է բարձրացնում աղով լի վագոններն ու ստորգետնյա բժշկական կենտրոնի հյուրերին։

 

lapshin

Հիվանդանոցը գործում է խորհրդային ժամանակներից  և ամեն ինչ այդ դարաշրջանն է հիշեցնում։ Օրինակ այս ցուցանակը, որը ցույց է տալիս պատրաստ է արդյո՞ք  հանքափորներին տեղափոխող վերալակը հիվանդանոցի այցելուներին ընդունել։

lapshin

Պաշտպանիչ սաղավարտները պարտադիր են։

lapshin

lapshin

Հիվանդանոցի այցելուները դուրս են գալիս 235 մետր խորության վրա, իսկ հանքափորները շարունակում են։ Արտադրական աղը հանվում է 340 մետր խորությունից։

 

Առաջին հայացքից ոչինչ չի ակնարկում, որ ընդամենը 2 րոպեից մենք կհայտնվենք քաղաքակիրթ միջավայրում, որտեղ բուժում են ստանում հարյուրավոր մարդիկ։

lapshin

lapshin

Հիվանդանոցի գլխավոր մուտքը

lapshin

Նույնիսկ մանկական խաղահրապարակ կա

lapshin

lapshin

Հիվանդանոց-առողջարանում բուժման հատուկ մեթոդներ չկան և հիվանդները պառկելու կարիք չունեն․ կարելի է քայլել, խաղալ, նստել զրուցել, պառկել հանգստանալ, քնել։ Կարևորը շնչել օդը, որը բուժիչ ազդեցություն ունի։

Աղբյուրը՝ puerrtto.livejournal.com

Թարգմանությունը՝ © Peoplemedia.am

 

Be the first to comment on "Գաղտնի ստորգետնյա Երևանը․ բլոգեր Ալեքսանդր Լապշինի բացահայտումները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ