ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հարեւան երկրներից մեկից է ստացվել

 

Քննությամբ ձեռքբերված տվյալներ կան, ըստ որոնց հնարավոր է ապագայում հիմնավորվի, որ Հայաստանի հարեւան երկրներից մեկի տարածքից է տարածվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության բովանդակությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

 

«Բոլոր ուղղություններով քննություն է կատարվել, ուղարկվել են հարցումներ, այդ թվում՝ արտասահմանյան երկրներ։ Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկից է տարածքում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը։ Քննությունն ակտիվ իրականացվում է, նշանակվել է փորձաքննություններ», ասել է նա։

 

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ եթե բավարար ապացույցներ լինեին մարդկանց որպես մեղադրյալ ներգրավելու, ապա ՔԿ–ն կաներ դա.«Եթե բավարար ապացույցներ լինեին որպես կասկածյալներ ներգարվելու,  մենք դա կանեինք։ Փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ–ի աշխատակիցների կողմից գաղտնասլում անելու հանգամանքը»։

 

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հարեւան երկրներից մեկից է ստացվել

 

Be the first to comment on "ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հարեւան երկրներից մեկից է ստացվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ