Նոր տեղեկություններ աշխարհը ցնցած քարե անձրևի մասին, ինչ են ասում գիտնականները

 

Ռումինիայի հյուսիս-արևմուտքում տեղացած քարե անձևը սարսափեցրել է ողջ աշխարհի մարդկությանը, մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչով է պայմանավորված նման երևույթը:

Գիտնականները ենթադրում են, որ  «քարաբեր» ամպերը  ձևավորվել են  ուժեղ մթնոլորտային աղտոտվածության  գոտում, այդ իսկ պատճառով  տեղումներն ունեցել են  արտասովոր կեղտոտ գույն:

Ձվի մեծության  քարե կարկուտը  րոպեների ընթացքում մեծ վնաս է հասցրել:  Բնակիչների խոսքերով այդ ողջ ընթացքում ապակիները դղրդրդում էին և երևույթն ուղեկցվում էր  ուժեղ քամով  և կայծակով:

Տեղի բնակիչների զայրույթը  հարուցել է որոշ օգտատերերի գրառումներ,  ովքեր  իրենց մեկնաբանություններում գրել են, որ ընդամենը տեղացած  կարկուտի համար մեծ աղմուկ են բարձրացրել: Տեղի բնակիչների խոսքերով, նրանցից շատերը կարծել են, որ եկել է աշխարհի վերջը:

Արդյո՞ք տեղի ունեցածը կարելի է ընդամենը կարկուտ համարել, միթե՞  դժվար է պատկերացնել  մարդկանց վախն ու սարսափը, երբ երկինքը ծածկվում է  մռայլ ու  գորշ ամպերով ու սկսվում է ….

Ի՞նչ կզգար մեզանից յուրաքանչյուրը նման երևույթի ականատեսը լինելով:

Ի դեպ, նման երևույթ  տեղի է ունեցել նաև անցյալ տարի թուրքական Սինոպ քաղաքում, երբ անձևի հետ  երկնքից քարեր էին թափվում:Ոչ ոք ապահովագրված չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Be the first to comment on "Նոր տեղեկություններ աշխարհը ցնցած քարե անձրևի մասին, ինչ են ասում գիտնականները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ