Սիփան Մելքոնյանի մահվան վրեժն առած զինծառայողներին նախարարը բարձր պարգևատրման է ներկայացրել

 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել, հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան վրեժն առնող զինծառայողներին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

 

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով՝ ՊԲ զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

https://mobile.facebook.com/arcrun/posts/2305264416175820?_rdc=1&_rdr

Be the first to comment on "Սիփան Մելքոնյանի մահվան վրեժն առած զինծառայողներին նախարարը բարձր պարգևատրման է ներկայացրել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ