Պահանջելու ենք և հետևողական ենք լինելու, որպեսզի դավաճանը, նենգը, զինվորից գողացողն այլևս ոչ միայն պաշտոն, այլեւ տեղ չունենան մեր հասարակության մեջ

 

Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

Ընկերներիս հետ հերթական անգամ վերլուծելով Ապրիլյան քառօրյա պատերազմն ու հետևանքները, գալիս ու հանգում ենք այն նույն եզրահանգմանը,

որ այն ժամանակվա պատասխանատու, բարձրաստիճան բոլոր այրերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան։

Մամուլում ակտիվ շրջանառվում էր, որ բիլիարդ էր խաղում այդ ժամանակ Յուրի Խաչատուրովը և հարց է ծագում, միթե բիլիարդի ընթացքը ավելի դժվար էր դադարեցնելը,

քան հրաման տալը, որ զինվորները կրակահերթ բացեն, միթե դժվար էր ընկալելը, որ ամեն մի զինվոր մի տան սյուն է, մի տան ճրագ, ու փաստացի անփութություն,

 

կամ որ նույնն է անտարբերություն ցուցաբերելու պարագայում քանի ճրագ մարեց?
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության այն ժամանակ քարտուղար Յուրի Խաչատուրովը պետք է ստանա մեղադրյալի կարգավիճակ։

Ըստ այդ օրերին մամուլում շրջանառվող լուրերի` նրա անտարբերությունը հենց այնպես և միամտաբար չէր կարող լինել, դա հերթական պատվերն էր, որ մեծ սապոգի հրահանգով կատարվեց։

 

Այնուամենայնիվ,
այդ օրերի մեր ապրումները ցույց տվեցին, որ չնայած պառակտվածությանը, ամենապատասխանատու պահին համախմբվում ու ոչ միայն արտաքին թշնամուն ենք հաղթում,

այլև` ներքին` խաչատուրովներին և բոլոր նրանց, ովքեր մեր անմեղ երեխաների կյանքերի հետ են խաղում։

Պահանջելու ենք և հետևողական ենք լինելու, որպեսզի դավաճանը, նենգը, զինվորից գողացողն այլևս ոչ միայն պաշտոն, այլեւ տեղ չունենան մեր հասարակության մեջ։

https://mobile.facebook.com/story.php?story_fbid=385935852281431&id=100025950587631

Be the first to comment on "Պահանջելու ենք և հետևողական ենք լինելու, որպեսզի դավաճանը, նենգը, զինվորից գողացողն այլևս ոչ միայն պաշտոն, այլեւ տեղ չունենան մեր հասարակության մեջ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ