Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական Լևոն Մազմանյանի կենսագրությունը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 30-ի որոշմամբ Լևոն Մազմանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։

Իրավաբան․net-ը ներկայացնում է վերջինիս կենսագրությունը։

Լևոն Մազմանյանը ծնվել է  1982 թ.-ի հուլիսի 17-ին, Երևանում։

Կրթություն
1999 թ. ավարտել է Անանիա Շիրակացու անվան գիտակրթական համալիրը

2002 թ. գերազանցությամբ ավարտել է Նորթամբրիայի համալսարանը՝ ստանալով ֆինանսական ծառայությունների բակալավրի աստիճան

2003 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով երկրաբանության բակալավրի աստիճան

2005 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով երկրաքիմիայի մագիստրոսի աստիճան

Աշխատանքային գործունեություն

 

2003-2013 թթ. աշխատել է Ernst & Young միջազգային աուդիտորական խորհրդատվական ընկերության ԱՊՀ գրասենյակում՝ մասնագիտանալով կառավարման և ռազմավարական խորհրդատվության ոլորտում, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր և նախագծեր բնական պաշարների, էներգետիկայի, հեռահաղորդակցման, ֆինանսական ծառայությունների, պետական կառավարման և այլ հատվածներում

2008-2013 թթ. ղեկավարել է Ernst & Young միջազգային աուդիտորական խորհրդատվական ընկերության հայաստանյան գրասենյակի խորհրդատվական ծառայությունների ուղղությունը

2013-2017 թթ. աշխատել է Accenture միջազգային խորհրդատվական ընկերության ռազմավարական խորհրդատվական ծառայությունների դեպարտամենտում՝ մասնագիտանալով նորարարական և թվային ռազմավարությունների մշակման մեջ, իրականացնելով բազմաթիվ ծրագրեր և նախագծեր ԱՊՀ տարածաշրջանում

 

2015-2017 թթ. ղեկավարել է Accenture միջազգային խորհրդատվական ընկերության՝ ԱՊՀ տարածաշրջանում ֆինանսական ծառայությունների հատվածում ռազմավարական խորհրդատվական ծառայությունների ուղղությունը

2018-2019 թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ

2019 թ. մայիսի 30-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Իրավաբան.net

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական Լևոն Մազմանյանի կենսագրությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ